Եվրամիությունը ամերիկյան «Մոդերնա» ընկերությունից ծրագրում է գնել կորոնավիրուսի պատվաստանյութի 160 միլիոն չափաբաժին
Եվրամիությունը ամերիկյան «Մոդերնա» ընկերությունից ծրագրում է գնել կորոնավիրուսի պատվաստանյութի 160 միլիոն չափաբաժին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ, Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:
Նրա խոսքով, Եվրամիությունը ընկերության հետ վաղը կստորագրի ևս մեկ համաձայնագիր:
«Մենք ստեղծում ենք պատվաստանյութերի ամենալայն պորտֆելներից մեկը աշխարհում, անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերը կօգնեն մեզ վերջ տալ համավարակին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Ամերիկյան «Մոդերնա» դեղագործական ընկերության հայտարարությամբ, նրանց կողմից արտադրած «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը, հետազոտության երրորդ փուլում, ցույց է տվել 95 տոկոսանոց արդյունավետություն: