Եվրամիությունը 183 միլիոն եվրո կտրամադրի Վրաստանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար
Եվրամիությունը 183 միլիոն եվրո կտրամադրի Վրաստանին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար

Եվրամիությունը Վրաստանին 183 միլիոն եվրո կտրամադրի նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:

Ինչպես գրել է Եվրահանձնաժողովում Արևելյան դրացիության դեպարտամենտի տնօրեն Լոուրենս Մերեթիդը «Թվիթերի» էջում, Եվրամիությունը 80 միլիոն եվրո կհատկացնի շտապ կարիքների, իսկ 883 միլիոն եվրո՝ կարճաժամկետ աջակցության համար: Այս գումարից 183 միլիոն եվրո կստանա Վրաստանը:

Եվրամիությունն «Արևելյան գործընկերության» երկրներին օգնելու համար կհատկացնի 962 միլիոն եվրո: