Եվրամիության խորհրդի զեկույցում Վրաստանի կողմից անցկացված բարեփոխումները գնահատված են դրական

Եվրամիության խորհուրդը հաստատել է 2018 թվականին աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին Եվրամիության զեկույցը, որում դրական են գնահատված Վրաստանի կողմից անցկացված բարեփոխումները,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, փաստաթղթում ընդգծված է Վրաստանի մասնակցությունը Եվրամիության Good Human Rights Stories նախաձեռնությունում, որի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել 2018 թվականին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի գլխավոր բանավեճի նստաշրջանի շրջանակներում, որի նպատակը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լավագույն փորձի հաղորդումն է, որտեղ Վրաստանի ներկայացված էր 13 երկրների թվում որպես լավագույններից մեկը:

«Փաստաթղթում դրական է գնահատված Վրաստանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության կայունացման առումով արաված կոնկրետ միջոցառումները: Այդ թվում, նշված է ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը, որը հիմնադրվել է 2018 թվականին:

Փաստաթղթում ընդգծված է ահաբեկչության դեմ պայքարում Եվրամիության արդյունավետ համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության կողմից տարածած հայտարարությունում: