Եվրահանձնաժողովի աշխատակիցը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը:
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ ապրիլի 12-ին մահացել է Եվրահանձնաժողովի հավատարիմ աշխատակից, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, մտքերով նրա գործընկերների հետ եմ, ովքեր աշխատում են Եվրահանձնաժողովի գիտական հետազոտությունների խորհրդում»,- գրում է Եվրահանձնաժողովի նախագահը «Թվիթերում»:
Սա առաջին դեպքն է, երբ Եվրահանձնաժողովի աշխատակիցը մահանում է կորոնավիրուսի հետևանքով: