Եթե Իսրայելի Սիոնիստական ռեժիմը անհեթեթություն անի, Իրանը՝ Թել Ավիվն ու Հայֆան մոխրի կվերածի. Իրանի պաշտպանության նախարար
Եթե Իսրայելի Սիոնիստական ռեժիմը անհեթեթություն անի, Իրանը մոխրի կվերածի Թել Ավիվն ու Հայֆան, – այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին:
Իրանի պաշտպանության նախարարի խոսքով, սիոնիստները ստիպված էին պատ կառուցել իրենց շուրջ և Իրանի նկատմամբ նրանց սպառնալիքը հուսահատություն է:
«Սիոնիստական ռեժիմը Իրանի հիմնական թշնամին չէ, և այն նույնիսկ Իրանի չափ չի: Սիոնիստական ռեժիմի էքսպանսիոնիստական նկրտումները դադարեցվել են 1979 թվականի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և այսօր տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ատում է այդ ռեժիմը: Եթե Իսրայելի Սիոնիստական ռեժիմը ինչ-որ հիմարություն անի, Իրանը մոխրի կվերածի Թել Ավիվն ու Հայֆան», – ասել է Ամիր Հաթամին:
Իսրայելի իշխանությունում ասում են, որ եթե աշխարհը չսահմանափակի Իրանի միջուկային հավակնությունները, Իսրայելը ինքնուրույն կգործի Իրանի դեմ և կռմբակոծի Իրանի միջուկային օբյեկտները: