Եթե Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները չաշխատեն, ապա կանցնենք «երկրորդ փուլին»
Եթե Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները չաշխատեն, ապա կանցնենք «երկրորդ փուլին»

Վաշինգտոնը հայտարարել է, որ ավելի է խստացնելու պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որպեսզի վերջինիս ստիպի հրաժարվել իր միջուկային ծրագրից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե այս քայլերն արդյունք չտան, ապա Վաշինգտոնը կանցնի «երկրորդ փուլին», որը կարող է աշխարհի համար շատ վատ հետևանքներ ունենալ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 1 ֆիզիկական անձի, 27 ընկերություն և 28 նավ: Միացյալ Նահանգները նաև առաջարկել է, որպեսզի մի շարք հյուսիսկորեական ձեռնարկություններ ներառվեն ՄԱԿ-ի առանձին պատժամիջոցների ցանկում:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան մշակել է միջուկային մարտագլխիկով հրթիռներ, որոնք ունակ են հասնելու ԱՄՆ: