Եթե պահպանվի ներկայիս դինամիկան, ապա շատ շուտով Հայաստանում կորոնավիրուսից օրական կմահանան տասնյակ, հարյուրավոր մարդիկ. Նիկոլ Փաշինյան
Եթե պահպանվի ներկայիս դինամիկան, ապա շատ շուտով Հայաստանում կորոնավիրուսից օրական կմահանան տասնյակ, հարյուրավոր մարդիկ,- այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ միացման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Ֆաշինյանը:
Ըստ Հայաստանի վարչապետի, քանի որ բնակչությունը «կովիդ 19»-ը չի ընկալում որպես սպառնալիք, երկիրը կանգնած է լուրջ խնդրի առաջ:
«Եթե մահվան տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29-ին կունենաք 10 հազար հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 հազար հիվանդացության դեպք, ինչը նշանակում է, որ մահվան դեպքերը կավելանան, քանի որ վերակենդանացման բաժանմունքներում տեղ չի լինի։ Եթե այս դինամիկան չփոխենք, ապա իսկապես շատ լուրջ հիմնախնդրի առաջ ենք կանգնելու, օրական տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մահեր կարող են գրանցվել։ Այս իրավիճակին չհասնելու համար շատ կարևոր է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը, պահվածքը»,-ասել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետի խոսքով, նա փողոցում տեսնում է մարդկանց, ովքեր չեն պաշտպանում սոցիալական հեռավարությունը:
«Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պահպանվեն նորմերը։ Թաղումները կատարվում են այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Մենք դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են մեծ բռնկումների պատճառ»,- նշել է նա։
Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք: Ընդհանուր առմամբ երկրում գրանցված է կովիդ 19-ով վարակման 5 271 դեպք: Մայիսի 20-ի տվյալներով հիվանդանոցներում բուժվում է 2758 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 67 քաղաքացի, այստեղից երեքը վերջին 24 ժամում: