Ես չեմ ասել, որ կոնսիլիումը չեղարկվել է, եթե անհրաժեշտ լինի կոնսիլիումի հրավերը, մենք նրանց կդիմենք լրացուցիչ հանձնարարականներ ստանալու խնդրանքով. Ռատի Բրեգաձե
Ես չեմ ասել, որ կոնսիլիումը չեղարկվել է, եթե անհրաժեշտ լինի կոնսիլիումի հրավերը, մենք նրանց կդիմենք լրացուցիչ հանձնարարականներ ստանալու խնդրանքով. Ռատի Բրեգաձե

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլին Գլդանիի թիվ 18 հաստատությունում գտնվում է բժիշկների հսկողության ներքո և խնամվում է որակյալ բուժանձնակազմի կողմից։

Նրա խոսքով, եթե կոնսիլիում հրավիրելու անհրաժեշտություն առաջանա, իրենք կգործեն ելնելով հիվանդի շահերից։

Դրանով Բրեգաձեն պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչու խորհրդին թույլ չեն տալիս մուտք գործել հաստատություն, անձամբ ստուգելու Սաակաշվիլիի վիճակը, և արդյոք նա կարող է պատշաճ բուժօգնություն ստանալ:

«Կոնսիլիումը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ, երբ դիմեցինք առողջապահության նախարարությանը։ Հետո Միխեիլ Սաակաշվիլին գտնվում էր թիվ 12 հիմնարկում էր։ Թիվ 12 հիմնարկը ոչ թե բուժհիմնարկ է, այլ քրեակատարողական հաստատություն։ Այսօր, երբ Սաակաշվիլին գտնվում է թիվ 18 բուժհաստատությունում, բնականաբար, ավելի խիստ բժիշկների հսկողության տակ է։ Նրան խնամում է որակյալ բուժանձնակազմը, ում ցանկանում եմ շատ շնորհակալություն հայտնել։ Երբ անհրաժեշտություն լինի կոնսիլիում հրավիրել, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ առաջարկություններ ստանալու համար, բնականաբար, մենք կգործենք հիվանդի շահերից ելնելով»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

Խոսելով խնդրի մասին՝ Ռատի Բրեգաձեն, ի պատասխան լրագրողի հարցին, նշել է նաև, որ խորհուրդը չի վերացվել, և անհրաժեշտ է, որ բոլորը խոսեն փաստերով, ոչ թե տպավորություններով։

«Ես չեմ ասել, որ խորհուրդը վերացվել է, սա ձեր գնահատականն է, տպավորություններով չխոսենք, փաստերով պետք է խոսենք, պետք է մեկընդմիշտ ընտելանալ, որ տպավորություններով չպետք է խոսել։ Հատկապես, երբ հարցը վերաբերում է առողջությանը, և բնական է, որ մասնագետները խոսում են դրա մասին։ Թիվ 12 հիմնարկը բուժհաստատություն չէր, հետևաբար անհրաժեշտ էր լրացուցիչ նկատառումներ փնտրել։ Բազմիցս շնորհակալություն ենք հայտնել խորհրդի անդամներին մեզ տված արժեքավոր խորհուրդների համար։ Այս դեպքում, եթե լրացուցիչ անհրաժեշտություն լինի, բնականաբար, մենք նրանց կդիմենք խնդրանքով և կհրավիրենք նրանցից լրացուցիչ հանձնարարականներ ստանալու նպատակով»,- ասել է Բրեգաձեն։