Ռատի Բրեգաձեն Ադրբեջանի արդարադատության նախարարին է ներկայացրել Վրաստանում ծառայությունների մատակարարման ոլորտում նախատեսված բարեփոխումները
Ռատի Բրեգաձեն Ադրբեջանի արդարադատության նախարարին է ներկայացրել Վրաստանում ծառայությունների մատակարարման ոլորտում նախատեսված բարեփոխումները

Վրաստանի արդարադատության նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջը ներկայացրել է նախարարության զարգացման տասնամյա ռազմավարությունը։ Ռատի Բրեգաձեի և Ֆիքրատ Մամեդովի հանդիպումը կայացել է Վենետիկում, Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված նախարարական հանդիպման շրջանակներում։

Վրաստանի արդարադատության նախարարը Ֆիքրատ Մամեդովին տեղեկացրել է ծառայությունների մատչելիությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող նորարարական բարեփոխումների մասին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հանրային ծառայությունների հասանելիությանը, այդ թվում՝ շարժական արդարադատության տների նախագծին, ինչպես նաև պրոբացիոն և քրեակատարողական համակարգերի բարեփոխմանը:

Հանդիպմանը որոշվել է, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Ֆիքրատ Մամեդովը Ռատի Բրեգաձեին հրավիրել է Ադրբեջան:

«Հանցագործությունը և քրեական արդարադատությունը. Վերականգնողական արդարադատությունը Եվրոպայում» մինիստերիալին մասնակցում են՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ՝ Ռիկ Դեմսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ՝ Ջանի Բուկիկիոն, Իտալիայի արդարադատության նախարար՝Մարտա Կարտաբիան և Եվրոպական այլ երկրների արդարադատության նախարարներ: Ռատի Բրեգաձեն դիմել է մինիստերիալի մասնակիցներին և նրանց ներկայացրել Վրաստանում վերականգնողական արդարադատության ձեռքբերումներն ու դրա հետագա զարգացման տեսլականը։

Երկօրյա նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպումներ է ունեցել Իտալիայի, Հունգարիայի և Հայաստանի արդարադատության նախարարների հետ։

Ռատի Բրեգաձեի այցն Իտալիա կավարտվի այսօր։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։