Երուսաղեմի կարգավիճակի հարցով ՄԱԿ-ում ծրագրված քվեարկությանը ընդառաջ, Դոնալդ Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք օգնություն են ստանում ԱՄՆ-ից
Երուսաղեմի կարգավիճակի հարցով ՄԱԿ-ում ծրագրված քվեարկությանը ընդառաջ, Դոնալդ Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք օգնություն են ստանում Միացյալ Նահանգներից:
«Նրանք հարյուր հազարավոր, միլիոնավոր և միլիարդավոր օգնություն են ստանում մեզանից և դրանից հետո քվեարկում են մեր դեմ: Արեք տենց, դրանով մենք կտնտեսենք ավելի մեծ գումար»,- հայտարարել է Թրամփը:
Երուսաղեմի կարգավիճակի կապակցությամբ բանաձևում, որը քվեարկության է դրվելու այսօր ԱՄՆ-ը հիշատակված չէ, սակայն փաստաթղթում գրված է,որ սուրբ քաղաքի կարգավիճակի փոփոխումը օրինավոր ուժ չպետք է ունենա:
Մինչ այդ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահից ստացել է ցուցմունք, որի համաձայն պետք է նշեմ այն երկրները, որոնք կքվեարկեն մեր դեմ:
«Նախագահը ուշադիր հետևելու է քվեարկությանը, մենք հաշվելու ենք յուրաքանչյուր ձայն»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին:
Հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրաելի մայրաքաղաք, որին հետևեց բազմաթիվ երկրների քննադատությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan