Կոչ ենք անում ԵԱՀԿ-ին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ավարտվի բռնազավթումը և ամբողջությամբ կատարվի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ
Կոչ ենք անում ԵԱՀԿ-ին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի ավարտվի բռնազավթումը և ամբողջությամբ կատարվի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը. ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչ, Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս, անդրադառձել է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացիայի խնդրին:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և որ Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթումը պետք է դադարեցվի:

«Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի գրեթե 20 տոկոսի օկուպացիան, միաժամանակ աջակցելով կամ սիստեմատիկորեն անտեսելով Աբխազիայում և Հարավային Օսիայում կամ դրա մերձակայքում բնակվող Վրաստանի քաղաքացիների անպատվությունները: Ռուսաստանը դեռ լիովին չի կատարել 2008 թվականի զինադադարի համաձայնագիրը, ներառյալ իր ուժերը նախապատերազմական դիրքեր դուրս բերելու պարտավորությունը կամ մարդասիրական կազմակերպություններին անսահմանափակ մուտքի իրավունք տալու պարտավորությունը: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ԵԱՀԿ-ին կոչ ենք անում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, բռնազավթումը դադարեցնելու և 2008 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը ամբողջությամբ կատարելու համար», – ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: