Երկրի ղեկավարությունը և անձամբ վարչապետը այն մեծ հաջողության գլխավոր ստեղծագործողն է, որ երկիրը ամենալավ կերպով հաղթահարում է կովիդվարակը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մասշտաբով. Թենգիզ Ցերցվաձե
Ընդհանուր առմամբ,կառավարության ուղղահայացն առանձնացել է համավարակի առաջին իսկ օրվանից, ճգնաժամային իրավիճակի մենեջմենթի ամենաբարձր մակարդակով, ինչը թույլ տվեց Վրաստանին շահել 7-8 ամիս, և այս ժամանակահատվածում լինեին նվազագույն թվով դեպքեր,- այս մասին ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտական պրակտիկ կենտրոնի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է կառավարության աշխատակազմում, վարչապետի և կլինիկաների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո:
Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, կառավարության ձեռքը դրված է անոթազարկի վրա և նիստում բարձրացվել են այն հարցերը, որոնք վերջին ժամանակներում ստեղծել են խնդիրներ:
«Քանի որ դեպքերի թիվը սկսել է աճել, եթե կառավարությունն ու բժիշկները չարձագանքեն դրան, մենք կարող ենք կորցնել այս շատ լավ դիրքերը: Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ երկրի ղեկավարությունը և անձամբ վարչապետը, որին ես անձամբ համարում եմ և չեմ քաշվի դա ասել, այն մեծ հաջողությունների հիմնական ստեղծագործող, որի շնորհիվ երկիրը լավագույնս հաղթահարում է համավարակը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մասշտաբով, ձեռքը դրած ունի անոթազարկի վրա: Նիստում բարձրացվել են այն հարցերը, որոնք վերջին ժամանակներում ստեղծել են խնդիրներ»,-հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: