Երևանի մարզահամերգային դահլիճը վերածվել է ժամանակավոր մեծ հիվանդասենյակի
Երևանի մարզահամերգային դահլիճը վերածվել է ժամանակավոր մեծ հիվանդասենյակի

Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրել են մահճակալներ,- այս մասին հայտարարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

Նրա խոսքով, պարետատունը երկու օր առաջ դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ տարածք տրամադրելու համար:

«Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, կարող եմ միայն ասել, որ մարզահամերգային համալիրը Պետգույքի կոմիտեի շենքն է, և Պարետատունը մեզնից տարածք է խնդրել, մենք էլ տրամադրել ենք»,- նշել է նա: