Եռամսյա արտոնյալ պայմաններ է իր սպառողներին առաջարկում նաև «Լիբերթի բանկը»
Կորոնավիրուսի տարածումը կանխելու, սպառողների և աշխատակիցների մասին հոգալու, ինչպես նաև՝ սպասարկման կենտրոններում հոսքը կրճատելու նպատակով, կայացրել ենք ևս մեկ որոշում, որ յուրաքանչյուր ֆիզիկական անձ, ով ունի վարկային պարտականություն, առաջարկել եռամսյա արտոնյալ ժամանակաշրջան,- այս մասին նշված է «Լիբերթի բանկի» հայտարարության մեջ:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, առաջարկը տարածվում է նաև պետական նպաստ ստացող անձանց վրա և առաջիկա երեք ամսվա ընթացքում, որևէ սոցիալական նպաստ ստացող անձի հաշվեհամարից չի գանձվի վարկի սասարկման գումարը:
«Երկրում ստեղծված հանգամանքների պատճառով, «Լիբերթին» հաշվի է առնում զբոսաշրջության սեկտորի, միկրո, փոքր և միջին բիզնեսի մարտահրավերները և սպառողներին առաջարկում բիզնեսի կարիքներին հարմարեցված արտոնյալ պայմաններ: Երկուշաբթվանից սպառողներին կփոխանցվի մանրամասն տեղեկություն: Սպառողի ցանկության դեպքում առաջարկը հնարավոր կլինի դադարեցնել «Լիբերթի» բանկի բանկոմատից: Հարցերի դեպքում զանգահարել 032 255 55 00 հեռախոսահամարին»,- նշված է հայտարարության մեջ: