Եկեք սահամանափակումների վերացումը չքննարկենք որպես ամեն ինչի իրավունք, գործունեությունն ինչ-որ կերպ պետք է շարունակենք այնպես, ինչպես սահմանափակումների ժամանակ. Թենգիզ Ցերցվաձե
Եկեք սահամանափակումների վերացումը չքննարկենք որպես ամեն ինչի իրավունք, գործունեությունն ինչ-որ կերպ պետք է շարունակենք այնպես, ինչպես սահմանափակումների ժամանակ. Թենգիզ Ցերցվաձե

Եթե մենք սահմանափակումների վերացման պարագայում պահպանենք այս իրավիճակը, որն ունենք այսօր, այն ժամանակ կարող ենք ուղղել մեջքներս և ասել, որ հաղթահարել ենք համաճարակի առաջին ալիքը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի լրատվական ծրագիր «Մոամբե»-ի հետ զրույցում ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:

Հաղորդավարի այն հարցին, թե եռամսյա փորձի հիման վրա որքանով է հնարավոր կառավարել «Կովիդ 19»-ով պայմանավորված վատթարացումները, ծանր դեպքերն ու մահացությունները, Թենգիզ Ցերցվաձեն նշել է, որ պացիենտների մեծ մասին հնարավոր է լիովին կառավարել, սակայն այն որ Վրաստանն ունի լավ արդյունքներ, լիցքաթափվելու իրավունք չի տալիս: