Յամայկայում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին հայտարարությունն արել է Յամայկայի առողջապահության նախարարը:
Վարակվածը յամայկացի կին է, որ գտնվում էր Մեծ Բրիտանիայում և վերադարձել է մարտի 4-ին: Վերադառնալուց հետո նա գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:
Յամայկան կորոնավիրուսի վտանգի պատճառով սահմանափակել էր չվերթները 8 երկրների՝ Չինաստանի, Իտալիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Սինգապուտի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: