Աջարիայի ամենաբարձրալեռ մունիցիպալիտետում մտցվել է բնական գազ: Խուլոյում առաջին ջահը վառեց Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, «սոկար» ընկերության ներկայացուցիչների հետ միասին:
Բնական գազը աստիճանաբար կստանան նաև Խուլոյի շրջանի գյուղերը:
Սալիբաուրիից Գոդերձի լեռնանցք ընկած հատվածում Աջարիայի գազաֆիկացման լայնածավալ ծրագրի շրջանակներում, ժամանակակից չափանիշների, 121 կմ երկարությամբ գազատարի շինարարության հիմնական մասն ավարտվել է: Այս փուլում աշխատանքներ են տարվում վերջին 27 կիլոմետրում: Նախագծի շրջանակներում, ընթացիկ տարվա սկզբին, գացը մտել է նաև «Գոդերձի» լեռնադահուկային հանգստավայր:
Գազաֆիկացման նախագծի աշխատանքային գործընթացին ներգրավվել է 300 մարդ: Լրացուցիչ 300 մարդ կաշխատի աշխատանքի վերջին փուլում: Շինարարությունն իրականացնում է «Էներջի Ինվեստ 2009» ՍՊԸ-ն: