Խորհրդարանի նախագահի պահակախմբի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս, Արչիլ Թալակվաձեն գտնվում է ինքնամեկուսացման մեջ
Խորհրդարանի նախագահի պահակախմբի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, անվտանգության արձանագրության համաձայն, այլ անձանց հետ միասին թեստավորել են խորհրդարանի նախագահին և նրա ընտանիքի անդամներին:
«Պատասխանները բացասական են, նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Համավարակաբանական անվտանգությունից ելնելով, խորհրդարանի նախագահը գտնվում է ինքնամեկուսացման մեջ»,-նշված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: