Խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ է հաստատել Իզաբելա Օսիպովային
Խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ է հաստատել Իզաբելա Օսիպովային

Խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ 93 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է Իզաբելա Օսիպովային:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի թեկնածու Իզաբելա Օսիպովային Վրաստանի խորհրդարանին էր ներկայացրել Նինո Լոմջարիան:

Սկզբում, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի թեկնածու էր ներկայացրել ՍԻԴԱ-ի նախկին ղեկավար Զվիադ Դևդարիանիին: Սակայն, Զվիադ Դևդարիանիին կանանց շարժման ներկայացուցիչները մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Նշված փաստի պատճառով, Զվիադ Դևդարիանին չեղարկել էր իր թեկնածությունը: