Ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունները մեկ անգամ ևս դիմում են Վրաստանի ժողովրդական պաշտպանին հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու ներկայացնի Իզաբելա Օսիպովային

13:11, 19.03.2018

Ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունները մեկ անգամ ևս դիմում են Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային, ուշադրություն  դարձնի ազգային փոքրամասնությունների բազմատարյա պահանջին և հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու ներկայացնի Իզաբելա Օսիպովային:

Այս մասին ասված է կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության մեջ:

Բացի այդ, ինչպես ասված է հայտարարությունում, Իզաբելա Օսիպովան համապատասխանում է բոլոր չափանիշներին, նա լրագրող է, իրավապաշտպան, սերտ համագործակցում է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հետ, անձամբ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, միևնույն ժամանակ արդար, անկողմնակալ, օբյեկտիվ և անկախ թեկնածու է:

Հայտարարությունում ափսոսանքով նշված է, որ չնայած այդ չափանիշների բավարարմանը, ազգային փոքրամասնության կողմից անվանված թեկնածուն, չի ներկայացվել ոչ խորհրդարանային մեծամասնության, ոչ խորհրդարանային փոքրամասնության և ոչ էլ ժողովրդական պաշտպանի կողմից:

Հայտարարությունը ստորագրել է 43 մարդ:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության, ժողովրդական պաշտպանի կողմից ներկայացրած թեկնածու Զվիադ Դեվդարիանին հանել է իր թեկնածությունը:

Պատճառը «կանանց շարժման» կողմից տարածած հայտարարությունն էր , որտեղ Դեվդարիանին մեղադրվել էր սեռական ոտնձգությունների մեջ:

Նմանատիպ