Խելվաչաուրիի քաղաքապետարանի երկու աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Խելվաչաուրիի քաղաքապետարանի երկու աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Կորոնավիրուսով վարակվել են քաղաքապետի տեղակալը և մանկապարտեզների միության ղեկավարը:
Խելվաչաուրիի քաղաքապետ Ջումբեր Վարդմանիձեն Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է դեպքը, սակայն նշել է, որ քաղաքապետարանը սովորական ռեժիմում շարունակում է գործունեությունը և աշխատակիցներին վտանգ չի սպառնում:
«Այո, կորոնավիրուս է ախտորոշվել երկու աշխատակցի մոտ, սակայն ես վարակված չեմ: Արդեն թեստավորվել եմ: Թեստավորվել են նաև մնացած աշխատակիցները: Աշխատում ենք սովորական ռեժիմում»,- հայտարարել է Ջումբեր Վարդմանիձեն:
Քաղաքապետի հայտարարությամբ, վարակակիրների վիճակը բավարար է: