Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 33 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 164 նոր դեպք, ապաքինվել է 2 292 պացիենտ։
Հոկտեմբերի 2-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 1 826 մարդ, ապաքինվել է 795 պացիենտ, մահացել է 29 հիվանդ: