Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում։
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 215 մարդ։
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 530 անձի մոտ, ապաքինվել է 1 848 հիվանդ։
Երեկ, հոկտեմբերի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 490 դեպք, ապաքինվել է 2 056 վարակված, մահացել է 25 մարդ: