Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 336:

Այսօր «կովիդ 19» հաստատվել է 1 788 մարդու մոտ, ապաքինվել է 1 251 պացիենտ:

Երեկ, մայիսի 10-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 549 նոր դեպք, ապաքինվել է 1 439 պացիենտ, մահացել՝ 24 մարդ: