Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 397:

Այսօր «կովիդ 19» հաստատվել է 1 390 մարդու մոտ, ապաքինվել է 1 070 պացիենտ:

Երեկ, մայիսի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 776 նոր դեպք, ապաքինվել է 1 329 պացիենտ, մահացել՝ 16 մարդ: