Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 281:
Այսօր «կովիդ 19» հաստատվել է 1 089 մարդու մոտ, ապաքինվել է 1 489 պացիենտ:
Երեկ, մայիսի 8-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 564 նոր դեպք, ապաքինվել է 693 պացիենտ, մահացել՝ 18 մարդ: