Վրաստանում, վերջին 24 ժամում, արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերից բոլորի աղբյուրը հայտնի է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երեք նոր դեպքերից բոլորի աղբյուրը հայտնի է:
Ինչպես նշել է Մարինա Էզուգբաիան, 895 հաստատված պացիենտ կար, այսօր ավելացել է ևս երեքը և կազմել 898 հաստատված դեպք:
«Ապաքինվել է 11 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 752: Այս տվյալները հաշվի առնելով, 132 պացիենտ բուժում է ստանում կովիդ-կենտրոններում: Նոր հաստատված երեք դեպքից մեկը բեռնատարի վարորդ է և համարվում է ներկրված դեպք, երկուսը հաստատված դեպքերի շփման շրջանակից են, մեկը Բոլնիսիից և մյուսը՝ Մառնեուլիից: Երեկ մեր կլինիկա նոր պացիենտ չի ավելացել: Այս պահի դրությամբ ունենք հաստատված 21 դեպք»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան: