Վրաստանում, վաղվանից, «PCR» թեստավորում հնարավոր կլինի իրականացնել ևս հինգ լաբորատորիաներում
Վրաստանի Հիվանդությունների ազգային վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, «PCR» մեթոդով անցկացված թեստերի թիվը երկրում ավելի ու ավելի է շատանում:
Նրա փոխանցմամբ, վերջին 24 ժամում հինգ լաբորատորիաներում անցկացվել է 695 հետազոտություն և այստեղից 92 տոկոսն անցկացվել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի երեք լաբորատորիաներում:
«Ցանկանում եմ, տեղեկացնել, որ երկրում աստիճանաբար ավելանում է «PCR» թեստավորումների թիվը: Մենք այսօր առավոտյան ունեցել ենք լաբորատոր հետազոտությունների գագաթնակետ: 24 ժամում անցկացվել է 695 հետազոտություն՝ 5 լաբորատորիաներում և այստեղից 92 տոկոսն անցկացվել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի երեք լաբորատորիաներում – Լուգար, Բաթումի և Քութաիսի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն և նշել, որ վաղվանից «PCR» թեստավորում հնարավոր կլինի իրականացնել ևս հինգ լաբորատորիայում:
«Վաղվանից «PCR» թեստավորում հնարավոր կլինի իրականացնել ևս հինգ լաբորատորիաներում, երեքը՝ Թբիլիսիում, մնացած երկուսը՝ Քութաիսիում և Բաթումիում»,- հայտարարել է Գամղրելիձեն: