Վրաստանում ունենք հացահատիկի բավարար պաշար, ալյուրի և հացի գինը կայուն է և այսպես էլ կշարունակվի. Լևան Սիլագավա
Վրաստանում ունենք հացահատիկի բավարար պաշար, համապատասխանաբար ալյուրի և հացի գինը կայուն է և այսպես էլ կշարունակվի,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հացահատիկի և ալյուրի արտադրողների միության գործադիր տնօրեն, Լևան Սիլագավան:
Ըստ նրա, առաջին կարգի ալյուրի մեկ տոպրակն արժեր 47 լարից մինչև 51 լարի և այս գինն էր նաև մեկ ամիս առաջ:
«Ես կարող եմ ասել, որ ցորենի և ալյուրի գնից ելնելով, հացը չի թանկանա և կայուն կլինի: Ինչ որ աժիոտաժ կար, բայց մենք ունենք մեծ պաշար: Հետևաբար, մենք ունենք միանգամայն կայուն իրավիճակ և վտանգ չենք տեսնում»,- ասել է Սիլագավան:
Բացի այդ, ցորենի և ալյուրի արտադրողների միության գործադիր տնօրենն այսօր սոցիալական ցանցում տեղադրել էր լուսանկարներ և տեղեկություն, որ Բաթումի նավահանգստում դատարկվել է երկու նավ, որոնք ցորեն են բերել Վրաստան: