Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը բուժման նպատակով Թուրքիա մեկնող Վրաստանի քաղաքացիների համար տարածում է հայտարարություն:
Դեսպանության փոխանցմամբ, կորոնավիրուսի համավարակի ընթացքում Թուրքիայի Հանրապետությունում բժշկական ծառայություն ստանալու համար Թուրքիա մեկնող պացիենտների վերաբերյալ ընդունված նոր կանոնակարգի համաձայն, բուժման մեկնելու ցանկացող անձը պետք է դիմի «USHAŞ» գործակալությանը: Անհրաժեշտ է գրանցվել պացիենտների մոնիտորինգի համակարգի «http://covid19st.ushas.com.tr» կայքէջում:
Բացի այդ, Թուրքիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ սովորաբար, բուժման նպատակով Թուրքիա մեկնող պացիենտները պետք է դիմեն Թուրքիայի ամենամոտ ներկայացուցչությանը և վերցնեն բուժման համար անհրաժեշտ նպատակային վիզա: Կորոնավիրուսի համավարակի ընաթցքում, եթե բժշկական ծառայություն ստանալու նպատակով Թուրքիա մեկնող Վրաստանի քաղաքացիները սահմանային անցակետում ներկայացնեն «USHAŞ»-ի հրավիրատոմսը, բացառության կարգով, առանց վիզայի կկարողանան անցնել Թուրքիա:
Բացի այդ, պացիենտների հետ միասին հնարավոր է մեկնի 2 անձից ոչ ավել մարդ:
Արտասահմանցի պացիենտները և ուղեկցող անձինք Թուրքիա կարող են մեկնել ինքնաթիռով կամ ցամաքային ճանապարհով: Օդանավակայանում և սահմանին պացիենտները կանցնեն կորոնավիրուսի վճարովի «PCR» թեստավորում: