Վրաստանում տղամարդուն, ով փախել էր Թբիլիսի-Զուգդիդի երթուղային տաքսուց, ՆԳՆ-ը տեղափոխել է բռնի կարանտինի
Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար Վրաստանում ՆԳՆ-ը մեկ անձի տեղափոխել է բռնի կարանտինի:
Տեղեկության մեջ ասվում է, որ ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձը, Թբիլիսիից ուղևորվում էր դեպի Զուգդիդի:
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Զուգդիդիի առողջապահության ծառայության ներկայացուցիչների հետ միասին, բռնի կերպով կարանտին են տեղափոխել ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձին: Նա 2020 թվականի մարտի 18-ին Թբիլիսիից ուղևորվում էր Զուգդիդիի ուղղությամբ և խախտում ինքնամեկուսացման կարգը: Գորիի շրջանում երթևեկելիս այլ ուղևորները նրան ստիպել են իջնել տրանսպորտից: Ինքնամեկուսացման ռեժիմը խախտած անձը տեղափոխվել է Բաթումիում գտնվող կարանտինային հաստատություն»,- ասվում է տեղեկության մեջ: