Վրաստանում շտապ օգնության 5 աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի Բոլնիսի շրջանում շտապ օգնության 5 աշխատակցի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և հետազոտվում են բոլոր այն մարդիկ, ովքեր շփում են ունեցել վարակված բուժանձնակազմի հետ:
Նրանց հետ շփում ունեցած բոլոր անձինք ինքնամեկուսացվել են:
Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 296 մարդու մոտ, նրանցից 69-ն ապաքինվել է: