Վրաստանում սահմանային ոստիկանությունն անցել է սահմանի պաշտպանության ուժեղացված ռեժիմի
Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից կայացված որոշումից հետո, նոր կորոնավիրուսի (COVID-19) հնարավոր տարածումը կանխելու նպատակով, մարտի 18-ից, Վրաստանում երկու շաբաթով պետական սահմանին արգելվել է արտասահմանի քաղաքացիների մուտքը:
Սահմանային անցակետից խուսափելով, սահմանն անօրեն հատելու փորձերի ռիսկերը նվազեցնելու նպատակով, սահմանային ոստիկանությունն անցել է սահմանի պաշտպանության հզորացված ռեժիմի:
ՆԳն-ի տեղեկությամբ, սահմանային ոստիկանության ղեկավարի որոշմամբ, ռիսկերի և վտանգների վերլուծության հիման վրա, լրացուցիչ մարդկային և տեխնիկական ռեսուրսով ամրապնդվել են ցամաքային սահմանի պաշտպանության ավելացած ռիսկ պարունակող հատվածները: