Վրաստանում, փետրվարի 26-ից հետո առաջին անգամ, կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել
Փետրվարի 26-ից հետո առաջին անգամ, Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել:
Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, 20-ով ավելացել է ապաքինվածնների թիվը և կազմել 724:
Երկրի մասշտաբով, կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 879 է: