Վրաստանում մեկուկես ամսական նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Վախտանգ Բոճորիշվիլու անվան կլինիկայում:
Նրանց փոխանցմամբ, կորոնավիրուս է ախտորոշվել ծնողների և նրանց երկու երեխաների մոտ, որոնցից մեկը մեկուկես ամսական է:
Ինչպես հայտարարում են կլինիկայում, մայրը և նորածինն ունեն թույլ արտահայտված ախտանշաններ, իսկ հայրը և մյուս երեխան իրենց լավ են զգում: