Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 107-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 416: Մահացել է 5 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5160 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 579-ը:
Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: