Վրաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի
Վրաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի

Վրաստանում նոր կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Մահացած պացիենտը բուժում էր անցնում Առաջին համալսարանային կլինիկայում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 589 դեպք, այդ թվում պաքինվել է 221 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5260 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 553-ը: