Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 497-ի, ապաքինվել է 156 մարդ
Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 497-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ, ապաքինվել է 156 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5107 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 534-ը:
Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: