Վրաստանում, կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակակիր պացիենտը «ներկրված» դեպք է:
Մասնավորապես, նրա խոսքով, վարակակիր անձը վերադարձել է Հայաստանից:
«Այսօր արձանագրվել է երկու նոր դեպք: Դրանցից մեկը «ներկրված» դեպք է, անձը վերադարձել է Հայաստանից: Նրա վիճակը դեռևս ծանր չէ: Արվում են լաբորատոր հետազոտություններ, ռադիոլոգիական հետազոտություններ և կգնահատվի նրա վիճակը»,- հայտարարել է Էզուգբաիան:
Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 117 հաստատված դեպք, նրանցից 23-ը ապաքինվել է: