Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանում 100 մարդ վարակված է կորոնավիրուսով:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, երեք վարակվածի դեպքում հնարվոր չէ պարձել սկզբնաղբյուրը:
«Մենք արդեն հարյուր վարակված ունենք: Չնայած նրան, որ կա 18 բուժված, վարակման աճի դինամիկան ապշեցուցիչ է: Այսօր կա երեք դեպք, որոնց սկզբնաղբյուը չենք կարող բացահայտել: Երբ այսպիսի դեպք եղավ Մառնեուլիում, մենք միջոցներ ձեռնարկեցինք և Մառնեուլիում ու Բոլնիսիում հայտարարվեց կարանտին», – ասաց Գիորգի Գախարիան: