Վրաստանում կորոնավիրուսով վարակված 44 անձանցից 4-ի վիճակը խնդրահարույց է. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով վարակված 44 անձանցից չորսի վիճակը խնդրահարույց է:
Ինչպես հայտարարել է Մարինա Էզուգբաիան, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 44 դեպք:
«Երկու պացիենտ Աջարիայում է, երեքը՝ Բոճորիշվիլու կլինիկայում, չորսը՝ Առաջին համալսարանային կլինիկայում, 32-ը գտնվում է մեր կլինիկայում, մնացած երեքը՝ Սաչխերեի կլինիկայում»,- հայտարարել է Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է նոր նմուշներին, Մարինա Էզուգբաիան ասում է, որ բոլորի պատասխանները բացասական են: