Վրաստանում կորոնավիրուսով վարակված 1 094 պացիենտի վիճակը ծանր է, այդ թվում 430-ը միացված են արհեստական շնչառության սարքին
Վրաստանում կորոնավիրուսով վարակված 1 094 պացիենտի վիճակը ծանր է, այդ թվում 430-ը միացված են արհեստական շնչառության սարքին,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
«Այս փուլում երկրում վարակման 22 628 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 627 մարդ, այդ թվում `2 903-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 747-ը` Աջարիայում, 1 347-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 094 ծանր հիվանդ, այդ թվում` 526-ը Թբիլիսիում, 133-ը Աջարիայում, 236-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 430-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `219-ը Թբիլիսիում, 40-ը՝ Աջարիայում, 63-ը՝ Իմերեթիում: 1 824 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 690-ը ՝ Թբիլիսիում, 800-ը՝ Աջարիայում, 123-ը՝ Իմերեթիում: 14 177 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում ունենք 489 մարդ, այդ թվում 221-ը՝ Թբիլիսիում, 141-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 741 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 42 292 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 18 992 մարդ, Աջարիայում 5 187, Իմերեթիում 6 088»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: