Վրաստանում կորոնավիրուսով վարակված 1 019 պացիենտի վիճակը ծանր է, այստեղից 376-ը միացված են արհեստական շնչառության սարքին
Վրաստանում կորոնավիրուսով վարակված 1 019 պացիենտի վիճակը ծանր է, այստեղից 376-ը միացված են արհեստական շնչառության սարքին,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այս փուլում երկրում վարակման 13 386 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 624 մարդ, այդ թվում `2 608-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 508-ը` Աջարիայում, 1 092-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 019 ծանր հիվանդ, այդ թվում` 512-ը Թբիլիսիում, 100-ը Աջարիայում, 216-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 376-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `206-ը Թբիլիսիում, 34-ը՝ Աջարիայում, 57-ը՝ Իմերեթիում: 1 311 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 489-ը ՝ Թբիլիսիում, 578-ը՝ Աջարիայում, 94-ը՝ Իմերեթիում: 6 451 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 427 անձ, այստեղից 198-ը՝ Թբիլիսիում, 135-ը՝ Աջարիայում և 13-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 021 անձ:
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 35 123 քաղաքացի, այստեղից 19 102-ը՝ Թբիլիսիում, 3 165-ը՝ Աջարիայում և 4 326-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան