Վրաստանում նոր կորոնավիրուսից զոհվել է ևս մեկ պացիենտ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստին:
Նրա խոսքով, զոհվածը 1939 թվականին ծնված 81-ամյա կին էր:
«Այսօրվա տվյալներով, կարող ենք ասել, որ երկրում համաճարակային վիճակը համեմատաբար կայունացել է և վերահսկվում է: Այսօրվա տվյալներով մենք ունենք վարակման հինգ նոր դեպք, 11 ապաքինված և ցավոք, այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ մենք ունենք ևս մեկ մահվան դեպք, 81-ամյա կին: Այս ցավալի փաստը մեկ անգամ ևս հաստատում է, որ վարակի դեմ արդյունավետ պայքարը չի նշանակում, որ մենք պետք է եզրակացություններ: Սա երկարատև պայքար է և ինչպես երևում է, վարակը մեզ հետ կմնա դեռ երկար ժամանակ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Բացի այդ, «stopcov.ge» հայտուկ կայքէջի փոխանցմամբ, երկրում նշված վարակից զոհվել է 12 մարդ: