Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս երկու պացիենտ:
Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov հատուկ կայքում:
Համապատասխանաբար, երկրում զոհվածների թիվը հասել է 50-ի:
Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 8 118 է, ապաքինվել է 4 244 պացիենտ: