Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս ութ պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս ութ պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս ութ պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 136:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 192 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 17 477 դեպք: Ապաքինվել է 233 պացիենտ և դրանց ընդհանուր թիվը կազմում է 8 060:

Երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 958 դեպք, ապաքինվել էր 214 մարդ: