Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 566, ապաքինվել է 207 պացիենտ:
Վարակի հետևանքով մահացել է 7 պացիենտ:
Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: