Վրաստանի կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ:
Այս մասին հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Խոսքը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 86-ամյա կնոջը, ով ծայրահեղ ծանր վիճակում էր:
Սա Վրաստանում կորոնավիրուսից մահացության երրորդ դեպքն է:
Մի քանի օր առաջ, կորոնավիրուսից մահացել էին 81-ամյա և 79-ամյա պացիենտները: