Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 7 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 7 պացիենտ: Այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

«Ցավոք, վերջին 24 ժամում ունենք մահվան դեպքեր: Մահացել է 7 մարդ: Աջարիայում վեց, իսկ Կախեթիում մեկ մարդ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ընդհանուր առմամբ ունենք 342 մահացած»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք, ապաքինվել է 1 696 պացիենտ: