Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ:

Այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 839:

«Ցավոք վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 49 նոր դեպք: Համավարակի տարածումից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 1 839 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Այսօր Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 1 337 նոր դեպք, ապաքինվել է 3 498 պացիենտ: